19:04 Ռոբեն. Հոլանդիայի հավաքականում շատ են էգոիստները | |
Ռոբեն. Հոլանդիայի հավաքականում շատ են էգոիստներըԵվրո-2012-ում Հոլանդիայի հավաքականի անհաջող մրցելույթները թիմի մի քանի խաղացողների էգոիստ լինելու հետեւանքն է: Այս մասին հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը: «Մեզ համար դժվար է խաղալ այս խմբում, քանի որ Հոլանդիայի հավաքականում շատ են էգոիստները: Աշխարհի առաջնությունից հետո նրանց էգոիզմի դրսեւորումներն ավելի ակնհայտ դարձան: Դա մեծ դժվարություններ է ստեղծում մեր թիմի համար: Եթե ցանկանում եք կոլեկտիվ հաջողությունների հասնել, պետք է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները: Կարծում եմ՝ գերմանացիները պարտության կմատնեն Դանիայի թիմին: Կարող ենք հաղթել պորտուգալացիներին եւ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերե»,- Ռոբենի խոսքը փոխանցում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի մեկնարկային երկու խաղերում հոլանդացիները երկու պարտություն են կրել: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Բերտ վան Մարվեյկի թիմը պետք է երկու գնդակի առավելությամբ հաղթի Պորտուգալիայի հավաքականին՝ հուսալով, որ դանիցիաները կպարտվեց Գերմանիայի թիմին: Իմ կարծիքով Արյենը այդ էգոիստների մեջ զբաղեցնում է իր պատվավոր տեղը։(ՏԽ) TIGRAN KHACHATRYAN | |
|