Մեզութ Օզիլ
Մեսութ Օզիլը ծնվել է 1988 թ. հոկտեմբերի 15-ին Գերմանիայում, բայց ունի թուրքական ծագում: Ռեալ Մադրիդի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ: 2008 թ. պայմանագիր է կնքել է գերմանական Բրեմեն ակումբի հետ: 2010 թ. օգոստոսի 17-ին 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ: 2010 թ. ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը: Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը: Դեռ փոքր տարիքից Մեսութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում: 2000 թ.-ին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի: 2005 թ.-ին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ: Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թ.-ի հունվարի 31-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով: Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ: 2007 թ.-ի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երտասարդական հավաքական, իսկ 2009 ին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն: 2009 թ.-ի փետրվարի 5-ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում: Մեսութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ: Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում: Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին: Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»: Ժոզե Մոուրինյոն թիմը մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ: 2010 թ.-ի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայակ ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով: Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի Sylfaen;mso-bidi-font-family:Sylfaen;mso-ansi-language:HY" lang="HY">վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|